Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



Պատկերների միջոցով հաղորդակցման խորացված դասընթաց

Պատկերների միջոցով հաղորդակցման խորացված դասընթաց

01.11.2011
Հայաստանում Գերմանական Համալսարանի Կոմպետենցիաների զարգացման կենտրոնը կազմակերպում է PECS-ի (Պատկերների միջոցով հաղորդակցման համակարգ) խորացված դասընթաց, որը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 9-ից 11-ը: Դասընթացը կվարի Սիբիլլե Բայորատ, Գերմանիա: Դասընթացը նախատեսված է այն ծնողների և մասնագետների համար, ովքեր մասնակցել են PECS Basic դասընթացին և ցանկություն ունեն անդրադառնալ PECS-ի կիրառման առանձնահատուկ խնդիրներին: Դասընթացի ժամանակ խմբային քննարկումների և տեսանյութերի վերլուծության միջոցով մասնակիցներին ուղիներ կտրվեն PECS-ի կիրառման արդյունքում ստեղծված բարդ իրավիճակներում լուծումներ գտնելու համար:
Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն ներ գիտելիքներ պատկերների միջոցով հաղորդակցման համակարգի վերաբերյալ, ինչպես նաև կսովորեն դիմակայել PECS-ի կիրառման ընթացքում առաջացող պրոբլեմներին, լուծել դրանք և այդպիսով PECS-ը հասցնել հաջորդ մակարդակին:

Դասընթացի արժեքը ՝ 15,000 ՀՀԴ (ներառյալ ԱԱՀ):

Գրանցման վերջնաժամկետը նոյեմբերի 7-ն է:

Ավելին` այստեղ


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park