"Ալրակիս"-ը Կովկասի բոլոր երկրների ուսանողներին հնարավորություն է ընձեռում նորարարական գիտահետազոտական աշխատանքներ իրականացնել: Ծրագրի հիմնական նպատակն է իրականացնել ուսանողների եւ դասավանդող անձնակազմի փոխանակումները` հաշվի առնելով գիտության մեջ բազային պրակտիկան ներկայացնելու ընթացքում վերջիններիս որակական ցուցանիշները, միավորել արդյունաբերության եւ կրթության ոլորտները: Եվրոպական եւ Կովկասյան երկրների միջեւ երկարատեւ համագործակցության արդյունքում հաստատված կայունությունը եւ փորձի տարածումը կհանգեցնեն նոր ծրագրերի եւ գիտահետազոտական մտահաղացումների: Ծրագիրը լայնապես կտարածվի ընտրված համագործակցող կողմերի միջոցով, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ընդգրկել բացառիկ մագիստրոսներ եւ ասպիրանտներ: Ծրագրի տեւողությունը 48 ամիս է` 2011 թ-ի հուլիսի 15-ից մինչեւ 2015 թ-ի հուլիսի 14-ը: 2011 թ-ի դեկտեմբերից կսկսվի դիմումների ընդունման գործընթացը, որը կտեւի ամենաքիչը 45 օր:
"Ալրակիս"-ը նպատակ է հետապնդում նաև բարելավել երրորդ երկրների կարողունակության կառուցումը, աջակցել կրթության միջազգայնացմանը, մասնակիցներին տրամադրել հավասար հնարավորություններ եւ մեծացնել մարդկային ու տնտեսական կապիտալը կովկասյան տարածաշրջանում, զարգացնել պրակտիկային առնչվող ծրագրերը, ուժեղացնել տարածաշրջանային ներծրագրային համագործակցությունը, մեծացնել ուսանողների աշխատունակությունը, պահպանել երկարատեւ համագործակցությունը կոնսորցիումի անդամ երկրների միջեւ:
Ավելին`
այստեղ