Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



"Նորարարական մեթոդներ կիրառող ուսուցիչների հայաստանյան երրորդ ֆորումի" հայտարարություն

"Նորարարական մեթոդներ կիրառող ուսուցիչների հայաստանյան երրորդ ֆորումի" հայտարարություն

02.11.2011
Մայքրոսոֆթ Հայաստան ընկերությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Կրթական տեխնոլոգաների ազգային կետրոնի աջակցությամբ, Գործընկերներ ուսման ոլորտում ծրագրի շրջանակներում երրորդ անգամ Հայաստանում կանցկացնի "Նորարարական ուսուցիչների հայաստանյան ֆորումը": Այս տարի ֆորումի գործընկեր է հանդիսանում նաև VivaCell MTS ընկրությունը: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն ուսուցիչներն ու դասավանդողները, ովքեր իրենց նորարար մեթոդներով և տեխնոլոգիաների կիրառմամբ անցկացվող դասերը ցանկանում են ներկայացնել ողջ հանրությանը, կիսել իրենց փորձը գործընկերների հետ և արժանանալ մրցանակների:
Ներկայացված նախագծերը կարող են լինել համագործակցային` դրանց կարող են մասնակցել մի քանի դասարաններ, դպրոցներ և նույնիսկ համայնքներ:

Եթե ունեք նման նախագծեր, ապա մասնակցեք նորարարական մեթոդներ կիրառող ուսուցիչների հայաստանյան ֆորումին:

Միջոցառման ընթացքում կընտրվեն լավագույն նախագծերը, որոնք կստանան տարբեր մրցանակներ և Լիսաբոնում մարտ ամսին կազմակերպվող եվրոպական նորարար ուսուցիչներ ֆորումին մասնակցելու հրավերք:

Նախագծերն անհրաժեշտ է փաստաթղթավորել` օգտագործելով "Վիրտուալ շրջայց դասասենյակից" ձևանմուշը: Այն կարելի է ներբեռնել "Կրթական նյութեր" բաժնի VCT-ուսումնական նյութեր բաժնից:

Մրցույթին նախնական գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտ:

Հայտի տեղադրման, ՈՒսումնական նախագծերի ներկայացման և մրցույթի մասին հավելյալ տեղեկություններ կայքում կտեղադրվեն նոյեմբերի 16-ին;

Ավելին` այստեղ


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park