Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հայտարարում են Նա/նե լրագրողական աշխատանքների 4-րդ մրցույթը: Մրցույթն իրականացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակի, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և BMI ավիաընկերության հետ համատեղ։Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները և անկախ լրագրողները։ Տպագրված կամ հեռարձակված նյութերը կամ դրանց հեղինակների թեկնածությունը կարող են առաջադրել նաև հասարակական կազմակերպություններն ու անհատները: Նախատեսվում է նաև հանրային քվեարկություն Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի Facebook-ի էջում։
Նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեն 2011թ հունվար - դեկտեմբեր ժամանակահատվածում, անդրադառնան քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու նվաճումներին, խնդիրներին ու մարտահրավերներին` այս ամենը դիտարկելով տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից։ Նյութերը կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում։
Անվանակարգեր.
Հեռուստատեսային նյութ
Տպագիր հոդված
Ռադիոնյութ
Առցանց և բլոգի հոդված
Ֆոտո ռեպորտաժ (մեկ կամ ավելի լուսանկարներ)
Սոցիալական և առևտրային գովազդ, որն ապրանքը գովազդելիս անդրադառնում է կնոջ կերպարին կամ գենդերային հավասարությանը։
Մրցանակներ.
1-ին մրցանակ- Նա/Նե արծաթե արձանիկ և 300.000 ՀՀԴ
2-րդ մրցանակ- Հավաստագիր և 150.000 ՀՀԴ
3-րդ մրցանակ- Հավաստագիր և 75.000 ՀՀԴ:
Հատուկ մրցանակներ գործընկեր կազմակերպությունների կողմից.
Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակը "Երեխայի առողջությունն առաջնային է" քարոզարշավի շրջանակում հատուկ մրցանակ կշնորհի մոր և մանկան առողջության հարցերը թեմայով լավագույն նյութի հեղինակին:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը հատուկ մրցանակ կշնորհի Հայաստանում հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների հարցերը թեմայով լավագույն նյութի հեղինակին:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան հատուկ մրցանակ կշնորհի լավագույն ուսանողական աշխատանքի հեղինակին:
Հայտերն ընդունվում են մինչև 2012թ-ի հունվարի 17-ը, մրցույթի արդյունքները կամփոփվեն 2012 թ-ի հունվարի վերջին և կներկայացվեն "Նա/Նե" ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում։
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակ, մինչև դեկտեմբերի 10-ը կամ ուղարկել էլ-փոստի հասցեով։ Էլեկտրոնային հայտերի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տպագրված նյութի սկանավորած տարբերակը։
Ավելին`
այստեղ