Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



Միջազգային կրթության շաբաթ

Միջազգային կրթության շաբաթ

11.11.2011
"Միջազգային կրթության շաբաթ" ի շրջանակներում, որը տեղի կունենա 2011թ. նոյեմբերի 14-ից 18-ը, Հայստանում ԱՄՆ-ի դեսպանատունը, Ամերիկյան խորհուրդները, Այրեքսը, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան, Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբն ու ՔԼԱԲՈՐԱՏՈՐԻԱն կազմակերպում են միջոցառումների շարք նվիրված կրթության շաբաթին` "BookCrossing", Կլոր սեղան քննարկումներ, Բաց դռների օր եւ հանդիպում Հարվարդի համալսարանի շրջանավարտների հետ:
Նոյեմբերի  14.
Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել կրթության շաբաթին, Նոյեմբերի 14-ին հրավիրվում են "Քլաբորատորիա", որտեղ կարող են թողնել իրենց սիրելի գրքերը, որոնք հետո կփոխանցվեն այլ ընթերցասերների: Մասնակիցները զուգահեռաբար կարող են վերցնել ՔԼԱԲՈՐԱՏՈՐԻԱյում առկա այլ գրքեր։

Անհրաժեշտ է միայն անել հետևյալ քայլերից որեւէ մեկը.
1) Այցելեք bookcrossing.com, գրանցեք այնտեղ ձեր գիրքը, ստացեք համապատասխան կոդ, գրեք այն հատուկ bookcrossing պիտակի վրա, ամրացրեք այն ձեր գրքին և բերեք գիրքը "Քլաբորատորիա":
2) Բերեք ձեր սիրելի գիրքը "Քլաբորատորիա", ստացեք հատուկ bookcrossing պիտակ, այցելեք bookcrossing.com,, գրանցեք այնտեղ ձեր գիրքը,ստացեք համապատասխան կոդ, գրեք այն հատուկ bookcrossing sticker-ի վրա և ամրացրեք այն ձեր գրքին:
3) Ուղղակի բերեք ձեր սիրելի գիրքը «Քլաբորատորիա»:

 Նոյեմբերի  15.
Նոյեմբերի 15-ին Դուք եզակի հնարավորություն կունենաք մասնակցելու կլոր սեղան քննարկումներին Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հովանավորվող ծրագրերի շրջանավարտների հետ: Քննարկումները կլինեն Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի խնդիրների և գիտության ֆինանսավորումն ավելացնելու պահանջի շուրջ: Քննարկումները կվարեն ԱՄՆ-ի համալսարանների շրջանավարտները: Հանդիպումը տեղի կունենա Ամերիկյան խորհուրդների գրասենյակի գրադարանում ժամը 5-ին:

Նոյեմբերի  16.
Նոյեմբերի 16-ին Ամերիկյան խորհուրդների և Այրեքսի գրասենյակներում բաց դռների օր է: Երթը Ամերիկյան խորհուրդների գրասենյակից կուղևորվի դեպի Այրեքսի գրասենյակ ժամը 15:00-ին: Ամերիկյան խորհուրդների  և Այրեքսի աշխատակիցները  հանրությանը կներկայացնեն այդ կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը:

Նոյեմբերի 17.
Նոյեմբերի 17-ին ժամը 7-ին կարող եք հանդիպել Հարվարդի համալսարանի շրջանավարտների հետ: Հանդրպումը տեղի կունենա ՔԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ-ում:

Ավելին` այստեղ


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park