2011թ.նոյեմբեր ամսին "Գիտակների հայկական ասոցիացիա" և "Քաղաքացիական ծառայողների ասոցիացիա" հասարակական կազմակերպությունները ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կազմակերպում են "Բրեյն-ռինգ" ինտելեկտուալ խաղի "ՀՀ վարչապետի գավաթ" մրցաշարը զանգվածային լրատվամիջոցները ներկայացնող թիմերի միջև: Մրցաշարին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող թերթերի, ամսագրերի, հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների և լրատվական ուղղվածության ինտերնետային կայքերի աշխատակիցներից կազմված հավաքական թիմերը, ընդ որում` մեկ կազմակերպությունը կարող է ներկայացնել միայն մեկ թիմ:
Մասնակցության համար լրատվամիջոցը մրցաշարի տեխնիկական հանձնաժողովին ներկայացնում է սահմանված նմուշի հայտ: Հայտերի ներկայացման վերջին ժամկետն է 2011թ. նոյեմբերի 10-ը, ժամը 18.00: Թիմերի հաշվառումն ու գրանցումը կկատարվի փառատոնի բացման օրը:
Մրցաշարի ընթացքում կանցկացվի «Բրեյն-ռինգ» թիմային ինտելեկտուալ խաղ:
Մրցաշարի անցկացման լեզուն հայերենն է:
Կանոնակարգն ու ձևաթուղթը`
այստեղ:
Ավելին`
այստեղ