Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և "Orange Արմենիա" ընկերությունը հայտարարում են Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի 2-րդ առաջնության մեկնարկը: Առաջնության շրջանակում մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց կողմից նախագծված համակարգչային խաղերի դիզայնը, սցենարը և խաղերն ամբողջությամբ: Առաջնության նպատակներն են զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, աջակցել երիտասարդներին դրսևորվել խաղերի բիզնես ոլորտում:
Մասնակցել ցանկացողները կարող են հանդես գալ նախապես ձևավորված թիմով կամ որպես անհատ: Մրցույթը տարիքային սահմանափակում չունի: Գրանցման հայտերի վերջնաժամկետն է դեկտեմբերի 15-ը:
Ավելին`
այստեղ