Կառավարման տաղանդ դասընթացի նպատակն է տեղական ինքնակառավարման մարմինների ամրապնդման միջոցով բարելավել կենսապայմանները զարգացող և Արևելյան Եվրոպայի (ոչ ԵՄ) երկրներում: Այս դասընթացը հնարավորություն է տալիս զարգացող և անցումային երկրների տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող հավակնոտ, երիտասարդ քաղաքացիական ծառայողներին մասնակցել Նիդերլանդներում կայանալիք միջազգային տաղանդների ծրագրին: Դասընթացի տևողությունը երեք շաբաթ է:
Դասընթացին կարող են մասնակցել զարգացող և Արևելյան Եվրոպայի (ոչ ԵՄ) երկրների տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող երիտասարդ (մնչև 37 տարեկան) քաղաքացիական ծառայողները:
Դիմումների ընդունման վերջնաժամկետ է 2012թ. հունվարի 2:
Ավելին`
այստեղ