Մրցույթում կընտրվեն մասնակիցների կողմից ուղարկված 3 լավագույն աշխատանքները (յուրաքանչյուր ամսվա հաղթողը), որոնք կստանան հատուկ մրցանակ և դիպլոմ՝ անձամբ Ֆիլիպ Կոտլերի ձեռքերից։ Մրցույթը կանցկացվի 3 փուլով՝ ամփոփումը՝ սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին։ Մրցույթին ներկայացված 10 լավագույն աշխատանքների հեղինակները կստանան հնարավորություն մասնակցել չորրորդ թրեյնինգային սեսիային անվճար (Ուսանողական Ֆորում)։Լավագույն 20 աշխատանքների հեղինակները կստանան հնարավորություն մասնակցելու Ֆիլիպ Կոտլերի վարած թրեյնինգային սեսիաներին հատուկ զեղչերով (20%): Նոմինանտները կընտրվեն փուլ առ փուլ հեղինակավոր ժյուրիի մասնակցությամբ, որի կազմում կլինեն մարքեթինգի առաջատար մասնագետներ Հայաստանից և արտերկրից, ինչպես նաև Kotler Impact ընկերության ներկայացուցիչ։
Մրցույթին կարող են մասնակցել գիտահանրամատչելի հոդվածներ՝ գրված մարքեթինգի մասնագետների կողմից 01.09.2011 հետո։ Դրանք պետք է լուսաբանեն ժամանակակից Հայաստանի մարքեթինգի զարգացման արդիական հիմնախնդիրները,դրանց նկարագրությունը, վերլուծությունն ու եզրակացությունները։ Հոդվսածները կարող են վերաբերել ինտեգրված մարքեթինգային հաղորդակցություններին, ստրատեգիական մարքեթինգին, օպերացիոն մարքեթինգին, գովազդին, PR, GR, IR, CSR, PPP և այլ բաղադրիչների, հատուկ մարքեթինգային գործիքների կիրառմանը, դրանց հիմնավորմանն ու գնահատականներին։ Էսսեները պետք է լինեն հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներից երկուսով։
Օպտիմալ ծավալը՝ 2 էջ, մեքենագրած տեքստ (ֆորմատը՝ А/4, տառաչափը՝ 12,տառատեսակը՝ Arial, տողերի միջև հեռավորությունը՝ 1,5)։
Էսսեների ձևաչափը՝ ազատ։
Էսսեների ընդունման վերջնաժամկետը՝ 15.10.2011 թ.։
Անպայման նշեք համահեղինակներին, եթե այդպիսիք առկա են, և օգտագործեք նյութերն ու հղումները, որոնք չեն խախտում հեղինակային և այլ հարակից իրավունքներ։
Հատուկ թեմաներ.
- Ֆիլիպ Կոտլերը և նրա ներդրումը մարքեթինգի մեջ
- Մարքեթինգի զարգացման հեռանկարները Հայաստանում և տարածաշրջանում
- Մարքեթինգը և հայկական մշակույթը
- Տուրիստական մարքեթինգը և Հայաստանի դերը տարածաշրջանում
- IT-տեխնոլոգիաների մարքեթինգ, հեռանկարներն ու հնարավորությունները
- Ինչ ես կանեի, եթե աշխատեի Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայում
- Հայաստան/ժամացույց/մարքեթինգ
- Ինչի՞ է բերում ճգնաժամը
- Կա արդյոք մարքեթինգ Մարսում
- Հայկական գյուղատնտեսական բրենդ
- Մարքեթինգ 3.0:
Ավելին`
այստեղ