Մրցույթում կընտրվեն մասնակիցների կողմից ուղարկված 10 լավագույն հոդվածները, որոնց հաղթողը կստանա հատուկ մրցանակ և դիպլոմ՝ անձամբ Ֆիլիպ Կոտլերի ձեռքերից, նաև կմասնակցեն երկրորդ թրեյնինգային սեսիային (Տնօրենների և Մենեջերների Ֆորում) անվճար, ինչպես նաև հնարավորություն տպագրել հոդվածը Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից հրատարակվող "Հայկական Մենեջմենթի և Մարքեթինգի" պարբերականում, մեկ տարվա անվճար անդամագրության հնարավորություն ասոցիացիայում, ինչպես նաև 30% զեղչ Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից անցկացվող բոլոր թրեյնինգների համար։ Երկրորդ և երրորդ տեղերը գրաված աշխատանքները կստանան խրախուսական մրցանակներ, կմասնակցեն երկրորդ թրեյնինգային սեսիային (Տնօրենների և Մենեջերների Ֆորում) անվճար, հնարավորություն տպագրել հոդվածը Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից հրատարակվող "Հայկական Մենեջմենթի և Մարքեթինգի" պարբերականում, ասոցիացիայում մեկ տարվա անդամագրության 50% զեղչ և 20% զեղչ Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից անցկացվող բոլոր թրեյնինգների համար: 4-10 տեղերը զբաղեցրած բոլոր հոդվածների հեղինակները կստանան երկրորդ թրեյնինգային սեսիային (Տնօրենների և Մենեջերների Ֆորում) մասնակցելու զեղչ 50% չափով։
Մրցույթի հաղթողները (3 լավագույն աշխատանքների հեղինակները կմասնակցեն երկրորդ թրեյնինգային սեսիային (Տնօրենների և Մենեջերների Ֆորում) անվճար։
Նոմինանտները կընտրվեն փուլ առ փուլ հեղինակավոր ժյուրիի մասնակցությամբ, որի կազմում կլինեն մարքեթինգի առաջատար մասնագետներ Հայաստանից և արտերկրից, ինչպես նաև Kotler Impact ընկերության ներկայացուցիչ։
Մրցույթին կարող են մասնակցել կիրառական գիտական հոդվածներ՝ գրված մարքեթինգի մասնագետների կողմից 01.08.2011 հետո։ Հոդվածները պետք է լուսաբանեն ժամանակակից Հայաստանի մարքեթինգի զարգացման արդիական հիմնախնդիրները,դրանց նկարագրությունը, վերլուծությունն ու եզրակացությունները։ Հոդվածները կարող են վերաբերել ինտեգրված մարքեթինգային հաղորդակցություններին, ստրատեգիական մարքեթինգին, օպերացիոն մարքեթինգին, գովազդին, PR, GR, IR, CSR, PPP և այլ բաղադրիչների, հատուկ մարքեթինգային գործիքների կիրառմանը, դրանց հիմնավորմանն ու գնահատականներին։ Հոդվածները պետք է լինեն հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներից երկուսով։ Եթե հոդվածները արդեն հրապարակված են, ապա պետք է նշել հղումը սկզբնաղբյուրին։.
Հոդվածի օպտիմալ ծավալը՝ 7-9 էջ մեքենագրած տեքստ (ֆորմատը՝ А/4, տառաչափը՝ 12,տառատեսակը՝ Arial, տողերի միջև հեռավորությունը՝ 1,5).
Հոդվածների ընդունման վերջնաժամկետը՝ 15.10.2011 թ.
Անվանական էջ, հոդվածի կրճատ աննոտացիան.
- Աշխատանքի ամբողջ անվանումը,
- Կազմակերպությունը կամ բնագավառը (նշելով կոնկրետ տեղական կազմակերպություններ, որոնց օրինակով կամ ուսումնասիրությամբ է կատարվել կիրառական աշխատանքը),
- Հեղինակի անունը, ազգանունը և հայրանունը,
- Առանձին էջի վրա. Օգտագործված գրականության ցանկը,
- Հրապարակման սկզբնաղբյուրը, եթե հոդվածը հրապարակված է:
Հոդվածի հիմնական բաժինների նկարագրությունը`
1. Ներածություն. Հիմնախնդրի ձևակերպումը, դրա արդիականությունը կազմակերպության և/կամ ոլորտի համար, տնտեսության համար այլ կիրառական մարքեթինգային խնդիրների հետ կապի առկայությունը (մինչև 15 տող)։
2. Դրված խնդրի առնչությունը համանման այլ կիրառական խնդիրների հետ, որոնք լուծվել կամ լուծվում են հոդվածի հեղինակի, այդ թվում նաև նախորդ հետազոտողների կամ մարքեթինգի այլ մասնագետների կողմից (մինչև 15 տող)։
3. Հիմնախնդրի լուծման հիմնական եղանակները, համանմանություններ կամ զուգահեռներ այլ նմանատիպ շուկայական իրավիճակների և պայմանների պարագայում (մինչև 2 էջ)։ Օրինակներ զարգացած կամ զարգացող երկրների տնտեսություններից։
4. Հետազոտողի առջև դրված հիմնական նպատակը, ակնկալվող արդյունքների նկարագրությունն ու կիրառական նշանակությունը այս կամ այն ոլորտում, կազմակերպությունում ներդնելու հնարավորությունները։ Եղած լուծումներից որոնք կարող են լրացվել կամ փոփոխվել հոդվածում նկարագրված մոտեցման շրջանակում։ Ինչում է կայանում մոտեցման նորույթը կամ տարբեր փոփոխականների միջև օրինաչափությունների և փոխկապակցվածության հայտնաբերման սկզբունքները (մինչև 10 տող)։
5. Հետազոտական մասի նկարագրությունը, հիմնական օրինաչափությունների հայտնաբերումը, նյութի կիրառական բովանդակության և այն օգուտի նկարագրությունը, որը կարելի է ստանալ հոդվածում զետեղված մեթոդի կիրառմամբ (մինչև 2 էջ)։
6. Հիմնական հետևությունների և կիրառական խնդիրների համադրումը, ոլորտում եզրակացությունների գործնական օգտագործման հավանականության և հեռանկարների գնահատումը, ինչպես նաև այլ հարակից ոլորտներում օգտագործելու հնարավորությունները՝ որպես լավագույն օրինակ (մինչև 2 էջ)։
7. Գիտական հաստատությունների, պրակտիկ մասնագետների և այլ հեղինակավոր աղբյուրների երաշխավորությունները։
8. Օգտագործված գրականության ցանկը՝ հղումներով։
9. Գրաֆիկներ, աղյուսակներ և այլ հարակից վիզուալ նյութեր։
Անպայման նշեք համահեղինակներին, եթե այդպիսիք առկա են, և օգտագործեք նյւոթերն ու հղումները, որոնք չեն խախտում հեղինակային և այլ հարակից իրավունքներ։
Հոդվածներն ընդունվում են միայն տպագիր՝ մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ։
Ավելին`
այստեղ