"Բի-Էս-Սի" – ն կազմակերպում է դասընթաց` "Կորպորատիվ (B2B) վաճառքի գաղտնիքներ" թեմայով: Դասընթացի նպատակն է ծանոթացնել կորպորատիվ և խոշոր վաճառքների հիմնական առանձնահատկություններին և սկզբունքներին և գործնականում հղկել դրանց համար անհրաժեշտ հմտությունները: Դասընթացն իրականացվում է ինտերակտիվ եղանակով շնորհիվ անհատական և խմբային հանձնարարությունների, դերախաղերի, իրավիճակների քննարկման: Դասընթացը նախատեսված է ակտիվ (սառը) վաճառքներով զբաղվող հատկապես այն վաճառող գործակալների և վաճառքի բաժնի ղեկավարների համար, ովքեր զբաղվում են խոշոր վաճառքներով և ում պոտենցիալ հաճախորդներն են հանդիսանում կազմակերպությունները: Դասընթացը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 24-26-ը: Դասընթացավար` Մաննիկ Սահակյան:
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան.
Արդյունավետորեն բացահայտել հաճախորդի թաքնված և բացահայտ կարիքները և գնահատել հետագայում վաճառքի իրականացման հնարավորությունները;
Ճիշտ ներկայացնել կազմակերպության ապրանքները/ծառայությունները հաշվի առնելով զրուցակցի/ների գնման հիմնական դրդապատճառները;
Նվազեցնել պոտենցիալ հաճախորդի հնարավոր առարկումները և հաղթահարել առաջացածները:
Դասընթացը նպաստում է նաև վաճառողների ինքնագնահատման ու կատարված աշխատանքից բավարարվածության աստիճանի բարձրացմանը; ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կնպաստեն նաև առաջարկվող ապրանքների/ծառայությունների վաճառքի ավելացմանը:
Դասընթացի վերջում յուրաքանչյուր մասնակից կմշակի հմտությունների անհատական զարգացման պլան` հիմք ընդունելով սեփական ուժեղ և բարելավման կարիք պահանջող կողմերը:
Դասընթացի գործնական արդյունք է հանդիսանալու մասնակիցների կողմից մշակված և դասընթացավարի կողմից մեկնաբանված “վաճառքների դասագիրք”-ը` կորպորատիվ վաճառքները արդյունավետորեն իրականացնելու համար նախատեսված անհրաժեշտ ուղեցույցը:
Դասընթացի ավարտին շնորհվում է մասնակցության հավաստագիր:
Բաց դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար (ՀՀ դրամ, առանց ԱԱՀ) : 32750:
Արժեքը կորպորատիվ դասընթացի համար (ՀՀ դրամ, առանց ԱԱՀ) : 480000:
Գրանցման վերջնաժամկետը` նոյեմբերի 22, 2011թ:
Ավելին`
այստեղ