Ակադեմիքս Թիմ ընկերությունը կազմակերպում է մասնագիտական վերապատրաստման դասընթաց "Մերչենդայզինգի հիմունքները" թեմայով։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն Մերչենդայզինգի հիմունքները, մասնավորապես մերչենդայզինգի նպատակները և խնդիրները արտադրող ընկերության, վաճառակետի և գնորդի տեսանկյունից, Մերչենդայզինգի տեղական և միջազգային զարգացումները, Մերչենդայզինգի կառավարման համակարգի առանձնահատկությունները, Մերչենդայզինգի կիրառումը ըստ առևտրային վայրերի տեսակների, Ապրանքների դասավորության կանոնները, Ապրանքների վաճառքի խթանման տեխնոլոգիաները և միջոցառումները: Դասընթացը տեղի կունենա 3 օր, հոկտեմբերի 10-12-ը, ժամը15:00-17:00:
Դասընթացն ամբողջությամբ ինտերակտիվ է և ներկայացվում է PPT ծրագրի ֆորմատով, տեղական և միջազգային առևտրային կետերի ցուցադրությամբ։ Հանդիպումների ժամանակ մասնակիցներին տրամադրվում է հատուկ գրանցման մասնագիտական նյութեր և տերմինաբանական բառարան։ Դասընթացի շրջանակներում տրվում են մանսակցության հավաստագրեր։
Դասընթացներին կարող են մասնակցել Առևտրային ներկայացուցիչներ, Առաքման պատասխանատուներ, Բրենդ մենեջերներ, Կատեգորիայի մենեջերներ, Մարքեթինգի և գովազդի պատասխանատուներ, Համապատասխան ոլորտի դասախոսներ և ուսանողներ:
Ավելին`
այստեղ