Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



Էրազմուս Մունդուս ծրագիրը ԵՄՀ ուսանողների համար

Էրազմուս Մունդուս ծրագիրը ԵՄՀ ուսանողների համար

26.07.2011
ԵՄՀ-ն, առաջին անգամ, 2011 թ. Էրազմուս Մունդուս (Գործողություն 2) ծրագրի կոնսորցիումի շրջանակներում իր ուսանողներին, հետազոտողներին և մասնագետներին միջազգային փոխանակման ծրագրերի մասնակցության, արտասահմանյան բուհերում սովորելու, վերապատրաստվելու նպատակով կրթաթոշակներ ստանալու հնարավորություն կընձեռի, ինչպես նաև նույն ծրագրի շրջանակներում կընդունի միջազգային ուսանողներ: Հայաստանից այս տարի հաղթող կոնսորցիումի մեջ ներգրավված են և ծրագրին մասնակցելու հնարավորություն են ստացել երեք բուհ, այդ թվում` Երևանի պետական համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը:
Կոնսորցիումը, որը կոորդինացվում է Գերմանիայի GEORG AUGUST UNIVERSITÄT GÖTTINGEN-ի կողմից, ներառում է հետևյալ բուհերը (փոխանակումը տեղի կունենա այս բուհերի միջև).

- Երևանի պետական համալսարան, 
- Եվրասիա միջազգային համալսարան,
- Երևանի պետական բժշկական համալսարան,
- UNIVERSITY OF GRAZ (Ավստրիա),
- BAKU STATE UNIVERSITY (Ադրբեջան),
- QAFQAZ STATE UNIVERSITY (Ադրբեջան),
- AZERBAIJAN UNIVERSITY OF LANGUAGES (Ադրբեջան),
- KU LEUVEN (Բելգիա),
- UNIVERSITY OF TALLIN (Էստոնիա),
- ILIA STATE UNIVERSITY (Վրաստան),
- SHOTA RUSTAVELI STATE UNIVERSITY (Վրաստան),
- GEORGIAN TECHNICAL UNIVERSITY (Վրաստան),
- AKAKI TSERETELI STATE UNIVERSITY (Վրաստան),
- TBILISI STATE MEDICAL UNIVERSITY (Վրաստան),
- UNIVERSITÀ DI TUSCIA (Իտալիա),
- LIFE SCIENCES UNIVERSITY OF WARSAW (Լեհաստան),
- UNIVERSIDAD SANTIAGO DE COMPOSTELA (Իսպանիա),
- KTH STOCKHOLM (Շվեդիա):

Առաջիկայում տեղի կունենան տեղեկատվական հանդիպումներ` ծրագրով նախատեսված հնարավորությունների ներկայացման նպատակով:

Ավելին` այստեղ


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park