Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



"Ես կարող եմ աշխատել" խորագրով մասնագիտական հմտությունների օլիմպիադա

"Ես կարող եմ աշխատել" խորագրով մասնագիտական հմտությունների օլիմպիադա

09.11.2011
Նոյեմբերի 10-ին, ժամը 930-ին Համահայկական երիտասարդական հիմնադրամի տարածքում կմեկնարկի "Ես կարող եմ աշխատել" խորագրով միջոցառումը, որի շրջանակում կկազմակերպվի մասնագիտական հմտությունների օլիմպիադա և ՄԿՈՒ մասնագիտական կարողությունների ցուցադրություն (էքսպո)։Նախատեսված օլիմպիադայի շրջանակում մրցելու են "խոհարար", "հյուսն, ատաղձագործ" և "դերձակ-մոդելավորող" որակավորումների երեք թիմերը, իսկ մասնագիտական կարողությունների ցուցադրությունն անցկացվելու է "Փայտի գեղարվեստական փորագրող", "Հասարակական սնունդ", "Գորգագործ", "Քարի գեղարվեստական փորագրող", "Խեցեգործական գեղարվեստական իրեր պատրաստող", "Մանրանկարիչ", "Գեղանկարչություն", "Դարբին-դրոշմող", "Զարդակիրառական արվեստ", "Թարգմանիչ-սպասարկման կազմակերպիչ", "Ոսկերիչ" և "Դերասանական արվեստ" որակավորում ստացող ուսանողների կողմից։
ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով միջոցառումը կազմակերպվել է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) կողմից և իրականացվում է Հայաստանին ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում։

Միջոցառումը կավարտվի նույն օրը ժամը 19:00-ին:

Ավելին` այստեղ


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park