Նորություններ
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Նորություններ



"Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրները" խորհրդաժողով

"Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրները" խորհրդաժողով

25.06.2011
Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները հրաշալի գործիք են ուսումնական գործընթացը կազմակերպելու, դրա արդյունավետությունն ու որակը բարձրացնելու համար: Այստեղ առանձնահատուկ դեր ունի ճիշտ կազմակերպված, անընդհատ թարմացվող դպրոցական կայքը, որի օգնությամբ կարելի է լուծել փոխհամագործակցության, տեղեկատվության, փորձի փոխանակման և այլ արդիական խնդիրները, այն դարձնել ընդգրկուն ու հարուստ ուսումնակրթական միջավայր։ Դրա վկայությունն է այն հանգամանքը, որ կան երկրներ, որտեղ օրենքով պահանջվում է համացանցում ստեղծել, վարել և պարբերաբար թարմացնել կրթական հաստատության պաշտոնական կայքը։ Ներկայումս Հայաստանի դպրոցների մեծ մասը չունի կայք, գործող կայքերն էլ, բացառությամբ մի քանիսի, չեն լուծում վերը շարադրված խնդիրները, չեն պարունակում տեխնիկական ու բովանդակային անհրաժեշտ լուծումներ:
Դպրոցական արդիական կայքերի ստեղծման և զարգացման նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) հայտարարում է առցանց խորհրդաժողով: Խորհրդաժողովը կանցկացվի հունիսի 25-ից 30-ը՝ "Հայկական կրթական միջավայր" ֆորումում:

Առաջարկվում է խորհրդաժողովի նյութերում ներկայացնել դպրոցական կայքի վերաբերյալ Ձեր տեսակետներն ու հիմնավորումները, ինչպես նաև հնարավորինս անդրադառնալ հետևյալ խնդիրներին.
- կայքի կառուցվածքի նկարագրությունը (անհրաժեշտ բաժինների ցանկ, լրացուցիչ բաժինների ցանկ),
- կայքի տեխնիկական հնարավորությունները (օգտագործվող պլատֆորմի ընտրություն, այլ գործիքներ),
- կայքի հիմնական գործառույթները,
- մեդիայի այլ միջոցների, կրթական և դպրոցական այլ կայքերի հետ համագործակցության հնարավոր ձևերը,
- ձևավորման առանձնահատկությունները (նկարների ֆորմատներ, ընդունելի գույներ, տառատեսակներ, տառաչափեր և այլն),
- կայքը շահագործող խմբի նկարագիրը և խմբի աշխատակարգը (աշակերտների և ուսուցիչների ներգրավումը ինչպես կայքի ստեղծման, այնպես էլ հետագա սպասարկման գործում),
- հետադարձ կապը,
- շահառուներին (օգտագործողներին) ներգրավման մեթոդները,
- այլ խնդիրներ:

Ավելին` այստեղ


Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park