Ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ գումարների հայթայթումը` այլ խոսքերով ֆանդրեյզինգը, հասարակական կազմակերպությունների ամենադժվար աշխատանքներից է, սակայն այն կարող է լինել հետաքրքիր և առավել արդյունավետ, երբ Ձեզ հայտնի են ֆանդրեյզինգի բոլոր գաղտնիքները: "Բի Էս Սի"-ն կազմակերպում է հատուկ դասընթաց, որտեղ խորհրդատու-դասընթացավարի օգնությամբ կարող եք ծանոթանալ ֆանդրեյզինգի ճիշտ կազմակերպման գաղտնիքներին: Դասընթացի արդյունքում դուք կծանոթանաք` ֆոնդերի հայթայթման հիմանական սկզբունքներին; դոնոր կազմակերպություների տիպաբանությանը; ինչպես արդյունավետ հաղորդակցվել նրանց հետ; դրամաշնորհային առաջարկների համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթներին` առանձնակի ուշադրություն դարձնելով ծրագրերի տրամաբանական աղյուսակներին (logframe); ինչպես նաև գործնական աշխատանքի ընթացքում կոնկրետ օրինակների վրա կկազմվեն և կքննարկվեն կոնկրետ դրամաշնորհային առաջարկներ և ծրագրեր: Դասընթացը տեղի կունենա հոկտեմբերի 20-22, 18:30-21:30:
Դասընթացն ուղղված է`
- ՀԿ ղեկավարներին և աշխատակիցներին, ովքեր զբաղվում են ծրագրերի համար գումարների հայթայթմամբ;
- ՀԿ խորհրդի անդամներին;
կամավորներին;
- սկսնակ մասնագետներին, ովքեր փնտրում են այս ոլորտում հաջողություն գտնելու ճանապարհները:
Դասընթացի բնույթը առավելապես մասնակցային է, որտեղ ամեն ոք հնարավորություն կունենա պրակտիկ ունակություններ և գիտելիքներ ձեռք բերել ֆոնդերի հայթայթման ոլորտում:
Բաց դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար` 24,950 դրամ (առանց ԱԱՀ, ներառում է բաժանվող նյութերը և սուրճի ընդմիջումը):
Դասընթացավար` Իզաբելլա Սարգսյան:
Դասընթացի ավարտին շնորհվում է մասնակցության հավաստագիր:
Ավելին`
այստեղ