"Էսպաս" կենտրոնը արդեն երեք տարի է տարբեր տարիքային խմբերի, հատկապես երիտասարդների համար կազմակերպում է աշխատանքային շուկա մտնելու համար անհրաժեշտ աշխատանքային հմտությունների դասընթացեր, տրամադրում անհրաժեշտ ժամանակակից գործիքներ /տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ, տասը մատով արագ տպելու հմտություններ, եվրոպական չափանիշներին համապատասխան ինքնակենսագրական, հարցազրույց, ծանոթացում աշխատանքային օրենսգրքին.../, քանի որ այսօր արագ զարգացող մեր հասարակությունում աշխատանքային շուկան դառնում է ավելի պահանջկոտ, իսկ փորձ և անհրաժեշտ հմտություներ չունեցող երիտասարդների համար աշխատանք գտնելը` բավականին դժվար: Դասընթացի հիմնական նպատակը երիտասարդներին ֆորմալ կրթական համակարգում բացակայող գործնական հմտությունների ուսուցանումն է, ինչպես նաև աշխատանքի որոնման համար անհրաժեշտ ուղիների մասին իրազեկումը, որոնք հնարավորություն կտան հեշտությամբ աշխատանք գտնել:
Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական 12 մոդուլներից, որոնք անց են կացվում ոչ-ֆորմալ կրթության ինտերակտիվ մեթոդների միջոցով: Ուսուցանման գործընթացում հիմնական շեշտը դրվում է մասնակիցների ակտիվ մասնակցության վրա:
1.Ինքնակենսագրական (պարզ և եվրոպական) և ուղեկցող նամակ
Մասնակիցները կկարողանան ներկայացնել իրենց ինքնակենսագրականը պարզ կամ եվրոպական ֆորմատով, որն առավել արդի է մեր օրերում, և ուղեկցող նամակով:
2.Ինչպե՞ս ներկայանալ հարցազրույցի
Եթե Ձեզ արդեն ընտրել են որպես ցանկալի թեկնածու տվյալ աշխատանքի համար, ապա անհրաժեշտ է, որ Դուք տիրապետեք այն բոլոր նրբություններին, որոնք երևան են գալիս հատկապես հարցազրույցի ժամանակ:
3.Բանավոր հաղորդակցություն
Եռօրյա դասընթացի ընթացքում, մասնակիցները կտեղեկանան բանավոր հաղորդակցման Տեղեկատվության, Ընկալման և Փոխազդեցության մեթոդներին :
4.Ժամանակի և սթրեսի կառավարում
Այս մոդուլը հնարավորություն է տալիս մասնակիցներին ավելի արդյունավետ օգտագործել իրենց ժամանակը և կայունացնել կյանքի ռիթմը :
5.Արդյունավետ լինելու 7 հմտություն
Այս դասընթացը հնարավորություն է տալիս զարգացնել մասնակիցների մոտ ներանձնային և միջխմբային հարաբերությունները, ժամանակի զգացողությունը, պոզիտիվ մտածողությունը, պրոակտիվությունը և այլ նմանատիպ հմտություններ : Նպատակը քաղաքացիական հասարակության համար առողջ մտածելակերպով մասնակիցներ պատրաստելն է :
6.Անհրաժեշտ համակարգչային գիտելիքներ կամ Ինտերնետային որոնումներ
Այս դասընթացի նպատակն է վեր հանել մասնակիցների մոտ առկա համակարգչային գիտելիքների կարիքները և պահանջները և կարճ ժամկետներում սովորեցնել ճիշտ և գրագետ օգտվել համակարգչից և ինտերնետից :
7.10 մատով արագ տպելու հմտություններ
Դասընթացը նպատակ ունի զարգացնել վարժ տպելու ունակությունը 10 մատով` ինտերակտիվ մեթոդներով և մուլտիմեդիայի միջոցով :
8.էլ. Մշակույթ և անձնական կայք
Ավանդական ինքնակենսագրական նամակին փոխարինելու է գալիս անձնական կայքը, որը ավելի պատկերավոր է ներկայացնում տվյալ անձի կենսապատմությունը և աշխատանքային փորձը : Այն հասանելի է բոլորին և հնարավորություն է տալիս Համացանցի միջոցով հեշտությամբ աշխատանք գտնել:
9.Ինչպե՞ս պատրաստել լավ շնորհանդես
Մեր կենտրոնում մասնակիցները կսովորեն օգտվել պրոյեկտորից և, ստացած գիտելիքներով հանդերձ, հնարավորություն կունենան մատուցվելիք նյութը շնորհանդեսի ձևով գործնականում ներկայացնելու :
10.Ծրագիր կազմելու և իրականացնելու հմտություններ
Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն ծրագիր գրելու համար անհրաժեշտ հմտությունները և գործնական առաջադրանքների միջոցով կկարողանան իրենց սեփական գաղափարները և մտքերը վերածել ծրագրի ` համակցելով ձեռք բերված անհրաժեշտ գործիքների և գիտելիքների հետ,:
11.Պաշտոնական գրագրություն և ծանոթացում աշխատանքային օրենսգրքին
Այս դասընթացը սովորեցնում է տիրապետել գործավարության կանոններին, ինչպիսիք են` արձանագրություններ գրելը, հանդիպումներ կազմակերպելը, իրադարձություններ համակարգելը, հեռախոսավարությունը և գրասենյակային այլ հմտություններ:
12.Թիմային աշխատանք
Դասընթացի նպատակն է բարձրացնել աշխատակիցների մոտիվացիան և աշխատանքի արդյունավետությունը թիմում համագործակցության և փոխադարձ աջակցության միջոցով, որի արդյունքում կարելի է նվաճել կազմակերպության վստահությունը և զարգացնել ամուր միասնական մշակույթ :
Դասընթացի առավելությունները`
- Հմուտ և փորձառու մասնագետներ
- Համագործակցության շարունակություն
- Երիտասարդական տարբեր ծրագրերի մասնակցության հնարավորություն:
Տևողությունը` 1 շաբաթից 3 ամիս:
Ժամանակաշրջան` առանձին մոդուլների համար հնարավոր է գրանցվել ցանկացած ժամանակ:
Դասաժամերը` հարմարեցվում են ուսանողների հետ:
Գինը` տատանվում է կախված մոդուլից:
Դասընթացի լեզուն` հայերեն, ցանկության դեպքում անգլերեն կամ ֆրանսերեն:
Սկիզբը` 20 նոյեմբերի 2010թ.:
Ավելին`
այստեղ