Եվրասիա միջազգային համալսարանը կազմակերպում է գիտաժողով նվիրված Հայաստանի անկախության քսանամյակին` "Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները և առաջնահերթությունները" թեմայով: Գիտաժողովին կարող են ներկայացվել տնտեսական, սոցիալական, կրթական, քաղաքագիտական և իրավական ոլորտների հետազոտություններ, որոնքկարտացոլեն մեր երկրի անկախության քսան տարիների ձեռքբերումները ուբացթողումները, հետագա զարգացման հնարավորությունները և միտումները: Գիտաժողովի ընթացքում ներկայացված նյութերը կհրապարակվեն: Մասնակիցները` Գիտաժողովին մասնակցելու են հրավիրվում բուհերի և կրթականու գիտական կազմակերպությունների ուսանողներ ու դասախոսներ, գիտականաշխատողներ:
Մինչև 2012թ. Հունվարի 20-ը ուղարկել ներկայացվող նյութի հակիրճ նկարագիրը` ներառելով հեղինակի անունն/ազգանունը, պաշտոնը, կազմակերպությունը:
Ելույթի տևողությունը` առավելագույնը 15 րոպե:
Անցկացման վայրը և օրը` Գիտաժողովը տեղի կունենա Եվրասիա միջազգայինհամալսարանի դահլիճում, 2012թ. Փետրվարի 15-ին :
Հոդվածները պետք է ներկայացվեն էլեկտրոնային հասցեին և տպված լինեն 1.5 տողամեջ հեռավորությամբ, տառերի 12–րդ չափսով ("Sylfaen" հայերենի և "Times New Roman" անգլերենի համար), 2.5 սմ լուսանցքով ինչպես կողքերից, այնպես էլ էջի վերևից և ներքևից, իսկ բոլոր էջերը պետք է հաջորդաբարհամարակալվեն վերևի աջ անկյունում։
Ավելին`
այստեղ