Մերօրյա կտրուկ փոփոխվող միջավայրը պարտադրում է ծրագրերի ղեկավարներին վերահսկել իրականացվող ծրագրերը, քանի որ կոպիտ սխալները կարող են թողնել ծանր հետևանքներ` ընդհուպ մինչև ծրագրի ձախողում: "Բի Էս Սի"-ի կողմից առաջարկվող այս դասընթացի նպատակն է զարգացնել մասնակիցների կարողությունները և գիտելիքները ծրագրերն արդյունավետ կառավարելու ոլորտում: Դասընթացը նախատեսված է ծրագրեր մշակողների և ղեկավարների, ինչպես նաև գնահատումներ իրականացնողների և ֆինանսավորողների (միջազգային կազմակերպությունների աշխատակիցների, ծրագրերի միջին օղակների ղեկավարների, քաղծառայողների, որոնք պատասխանատու են ծրագրերի իրականացման և մշակման գործընթացի, ՀԿ ներկայացուցիչների, խորհրդատվական ընկերությունների աշխատակիցների) համար:
Բաց դասընթացի տևողությունը և ժամկետները` 3 օր/9 ժամ, նոյեմբերի 10-12, 18:30-21:30:
Դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար (ՀՀ դրամ, առանց ԱԱՀ)` 24,950 AMD:
Դասընթացավար` Իզաբելլա Սարգսյան:
Դասընթացի ավարտին շնորհվում է մասնակցության հավաստագիր:
Գրանցման վերջնաժամկետը` նոյեմբերի 8, 2011 թ:
Ավելին`
այստեղ