SPARE-ԷՌՕԴԾ միջազգային նախագիծը(էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր) և նախագծի համակարգողը Հայաստանում` "Տապան" էկո-ակումբ հ/կ-ն, հայտարարում են «Էներգիան և շրջակա միջավայրը» ամենամյա միջազգային մրցույթի սկիզբը` 2011-2012 ուսումնական տարվա համար, որին մասնակցելու են ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի թվով 17 երկրներ: 2011-2012 ուսումնական տարվա մրցույթի կարգախոսն է. "Պահպանենք կլիման` սկսելով պարզ էներգետիկ լուծումներից": Մրցույթի նպատակն է. մասնակից դարձնելով SPARE նախագծում ներգրավված երկրների կրթական համակարգերը` աշակերտների մոտ զարգացնել գործնական ու կողմնորոշիչ մոտեցումներ էներգախնայողության բնագավառում:
Մրցույթին կարող են մասնակցել դպրոցական կոլեկտիվներ, ինչպես անհատ մանկավարժներ և դպրոցականներ, այնպես էլ կոլեկտիվներ, ովքեր հետաքրքրված են կլիմայի գլոբալ փոփոխության խնդիրներով, էներգոխնայողության, վերականգնվող էներգիայի աղբյուների ներմուծման, դպրոցական և բնակելի կառույցների էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված կրթական և պրակտիկ գործունեության բնագավառներով:
Մրցույթն անցկացվում է 2 փուլով`ազգային և միջազգային:
Ավելին`
այստեղ