Օգտակար նյութեր
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Կատալոգ
Ընտրեք աշխատանքը

Ընտրեք առարկան

Ընտրեք լեզուն

Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Օգնական


Օգտակար նյութեր ուսանողների համար



Ինչպես նախապատրաստվել և անցնել հարցազրույցը

Ինչպես նախապատրաստվել և անցնել հարցազրույցը

Դուք աշխատանք եք փնտրում: Ընդ որում ոչ թե ցանկացած, այլ հետաքրքիր, բարձր աշխատավարձով և տանը մոտ գտնվող: Դրա համար միայն լավ մասնագետ լինելը բավարար չէ : Պակաս կարևոր չէ գիտելիքներին տիրապետելը, աշխատաշուկայում շահավետ ներկայանալը: Անհրաժեշտ է հաղթահարել մի քանի խոչընդոտ: Դրանցից առաջինը կազմակերպության ղեկավարի կամ կադրերի բաժնի վարիչի հետ հարցազրույցն է: Հենց ըստ հարցազրույցի արդյունքների էլ ղեկավարն ասում է իր խոսքը: Իսկ որպեսզի այդ խոսքը չլինի վերջինը, ինչ դուք լսել եք նրանից, հարցազրույցին պետք է պատրաստված լինել:

Հարցազրույցին նախապատրաստումը խորհուրդ է տրվում սկսել կազմակերպության մասին ինֆորմացիայի կուտակմամբ: Դա կարելի է անել տարբեր ճանապարհներով` ծանոթանալ արտադրանքի կամ ծառայությունների հետ, ուսումնասիրել գովազդային բրոշյուրները, եթե հնարավոր է, զրուցել տվյալ կազմակերպությունում աշխատած կամ աշխատող մարդու հետ: Նրանից կարելի է շատ օգտակար բաներ իմանալ: Եզրակացություն` ինֆորմացիա քաղեքհասանելի ցանկացած աղբյուրից: Աշխատեք իմանալ որքան հնարավոր է շատ պոտենցիալ թեկնածուին ներկայացվող պահանջների մասին: Դա կօգնի որոշել ենթադրվող հարցերի բնույթը:

 

Հավաքելով կազմակերպության և աշխատատեղի մասին ինֆորմացիան, դուք պետք է քննադատաբար նայեք ինքներդ ձեր վրա: Ձեր խնդիրն է ներքուստ համոզվել, որ իսկապես ուզում եք աշխատել այդ կազմակերպությունում, և իրենց իսկապես հարկավոր է այնպիսի աշխատող, ինչպիսին դուք եք: Հարցազրույցները տարբերվում են միմյանցից:Օրինակ, մեկի ժամանակ կարող են հարցնել թե ինչ եք դուք ուզում կյանքից, իսկ մյուսի դեպքում` ընդհանրապես ոչինչ չեն ուզում իմանալ պոտենցիալ աշխատակցի մասին և միանգամից ներկայացնում են պարտականությունների ցուցակը: Այնուամենայնիվ բոլոր հարցազրույցներն ունեն ընդհանուր գծեր, ինչից կարելի է ենթադրել, թե ինչ են սպասելիքներ ունեն գործատուները հնարավոր աշխատակիցներից և ինպես պետք է վարվել հարցազրույցի ժամանակ: Հարցազրույցը ոչ միայն ձեր պրոֆեսիոնալիզմի ստուգումն է, այլև համակրանքի և անսպասելի հարցերին արագ կողմնորոշվելու ու շատ այլ բաների: Այդ բոլոր փորձություններն անցնելու և ձեզ հետաքրքրող աշխատանքը ստանալու համար անհրաժեշտ է մտածել երեք կարևոր բաների մասին` հագուստ, պահելաձև, հնարավոր հարցերին պատասխաններ:


Սկսենք արտաքին տեսքից

 

Այն, ինչ դուք հագնելու եք հարցազրույցի օրը, կարող է էապես ազդել գործատուի կարծիքի վրա: Կարծում ենք կարիք չկա ասելու, որ եթե դուք ընդունվում եք աշխատանքի բանկում, գործնական կոստյումը անհրաժեշտություն է: Բայց այստեղ ևս մանրուքներ կան: Օրինակ, ձեզ ընտրություն է սպասվելու սև և սպիտակ կոստյումների միջև: Որն եք դուք ընտրելու: Սևը?: Դուք վստահ եք? Մեծամասնությունը կողմ է մուգ տարբերակին, դա փաստ է: Իսկ հոգեբանները պնդում են, որ ընտրել պետք է սպիտակը: Այդ գույնը կտրամադրի ձեզ և գործատուին դրականին: Բաց երանգները ուշադրություն են գրավում և հետաքրքրություն ձեր անձի նկատմամբ: Բացի այդ ենթագիտակցության մակարդակի վրա շրջապատող մարդիկ կգնահատեն ձեր բարյացակամությունը, բաց լինելը, բայց պետք է հաշվի առնել, որ որոշ գույներ հակառակը, մարդկանց մոտ առաջացնում են խիստ բացասական ռեակցիա: Վարդագույնը, շագանակագույնը, կանաչը ավելի հաճախ վանում են, քան ձգում: Ավելի լավ է հագնվել կարմիր, կապույտ կամ բաց մոխրագույն գույների մեջ:

 

Սպորտային ոճը տեղին չէ, անգամ եթե դուք եկել եք աշխատելու ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Ստեղծագործական մասնագիտությունների տեր մարդկանց համար կատարյալ տարբերակ է` ջինս, բաց վերնաշապիկ, կոշիկներ: “Դիզայներ” աշխատատեղի համար հայտատուն ծիծաղելի տեսք կունենա խիստ գործնական կոստյումով:

 

Եվ մի բան էլ` ձեզ պետք է հարմար լինի հագուստի մեջ: Չարժե հագնել հարցազրույցին բարձր կռունկով նոր կոշիկներ, եթե առօրյա կյանքում դուք դրանք հաճախ չեք կրում: Ձեր հագուստի ոճին նոր աշխատանքի համար դուք հավանաբար չեք դավաճանի: Այնպես որ չարժե դա անել և հարցազրույցի օրը: Հատկապես որ գործատուի մոտ կարող է սխալ կարծիք ձևավորվել ձեր մասին: Հագուստի ոճը շատ բան կարող է պատմել մարդու մասին:


Հարցեր, որոնց պատասխանների համար պատրաստվել է պետք  

 

Դուք արդեն կատարել եք կարևոր նախնական աշխատանքը, մնում է միայն վստահ ներս մտնել, որտեղ ձեզ սպասում է ընկերության ներկայացուցիչը, լավ տպավորություն թողնել և հաղթանակած դուրս գալ:

 

Մենք կքննարկենք մի շարք հարցեր, որոնցից շատերը ձեզ կտրվեն այս կամ այն ձևով համարյա բոլոր հարցազրույցների ժամանակ:

 

Պատմեք մի փոքր ձեր մասին… Ամենատարածված հարցն է: Կարելի է համառոտ պատմել կրթության և աշխատանքային փորձի մասին, աշխատելով ընդգծել, որ դուք հարմար թեկնածու եք տվյալ պաշտոնի համար:

 

Ինչու՞ եք դուք համարում, որ կարող եք կատարել տվյալ աշխատանքը:

 

Երբեմն այդ հարցը տրվում է այլ կերպ` Ինչու մենք պետք է ձեզ աշխատանքի վերցնենք: Ձեզ կարծես թե ուղղորդում են թվարկել այն անձնական առավելությունները, որոնք համապատասխանում են տվյալ պաշտոնի համար: Մի մոռացեք հաստատել ձեր ինքնագնահատականը կոնկրետ օրինակներով:

 

Ինչպե՞ ս եք ձեզ տեսնում 3-5 տարի հետո:

 

Եվս մեկ հնարավորություն հավաստիանալու, որ դուք իսկապես հետաքրքրված եք տվյալ աշխատանքով և պատրաստ եք ձեզ երկար նվիրաբերել նրան: Ձեզանից ուզում են լսել որ դուք պատվասեր եք և ձգտում եք կարիերայի աճի:

 

Ի՞ նչ աշխատավարձ եք ակնկալում:

 

Ավելի լավ է խույս տալ պատասխանից, ասելով, որ դուք առաջնային չեք համարում աշխատավարձի քննարկումը: Եթե հարցաքննողը պնդում է, փորձեք այնուամենայնիվ պարզել, թե որքան է կազմակերպությունը պլանավորում առաջարկել: Եթե դուք ստիպված եք լինում ասել թիվը, անվանեք սպասվող գումարի միջինից քիչ ցածր կամ ցածր սահմանները (ից…մինչև):

 

Աշխատանքի այլ առաջարկություններ ստացե՞ լ եք:

 

Եթե ստացել եք, ապա ուղիղ ասեք այդ մասին, ինչը կբարձրացնի ձեր շանսերը: Բնականաբար, պետք է ավելացնել, որ տվյալ աշխատանքը ձեզ ավելի է հետաքրքրում:

 

Ինչու՞ եք հեռացել նախորդ աշխատանքից:

 

Չարժե խոսել կոնֆլիկտների մասին, եթե անգամ դրանք եղել են: Ավելի լավ է պատճառաբանեք այպես`ինձ ավելի հետաքրքիր, լավ վարձատրվող, աճի լավ հնարավորությամբ աշխատանք են առաջարկել: Երբեք մի քննադատեք ձեր նախորդ ղեկավարին կամ գործատուին: Եթե հարցաքննողը տեղյակ է ձեր կոնֆլիկտի մասին, մի պատմեք մանրամասները, բացատրեք որ դա հատուկ իրավիճակների հետ կապված դեպք էր և ընդգծեք այն դրականը, որը կար նախորդ աշխատանքում`փորձ, գիտելիքներ և այլն:

 

Որո՞ նք են ձեր ամենամեծ ձեռքբերումները:

 

Նախօրոք կազմեք վերջին տարիների ձեր ձեռքբերումների և հաջողությունների ցուցակը:

 

Ինչի՞ համար են ձեզ քննադատել վերջին տարվա ընթացքում:

 

Անհրաժեշտ է նշել այն նկատողությունները, որոնք ի վերջո կլինեին ձեր օգտին: Օրինակ, “Ես այնքան եմ տարված իմ մասնագիտությամբ, որ անընդհատ լսում եմ իմ ընկերներից և բարեկամներից թե ես միայն իմ աշխատանքի մասին եմ մտածում”:

 

Հարցաքննողը հայտարարում է ձեզ, որ դուք ձեզ լավ չեք դրսևորել հարցազրույցի ժամանակ և չեք համապատասխանում տվյալ պաշտոնի համար: Մի տխրեք: Հարցաքքնողը ավելի հաճախ ցանկանում է իմանալ, ինչպես եք դուք արձագանքում քննադատությանը: Ասացեք նման մի բան` “Ես վշտացած եմ, այս աշխատանքն ինձ ավելի հետաքրքրեց քան մնացած բոլորը: Մի անգամ էլ կրկնեմ, վստահ եմ, որ ես համապատասխան եմ ձեզ” : Մի կորցրեք ինքնակառավարումը և ուշադրություն դարձրեք ձեր առավելությունների վրա:

 

Դուք հարցեր ունե՞ ք:

 

Երբեք մի ասեք, որ դուք հարցեր չունեք: Աշխատեք այնպիսի հարց տալ, որը կխոսի ձեր օգտին: Օրինակ, ճշտեք ինչ-որ կարևոր բան, ինչը բավականաչափ չի լուսաբանվել հարցազրույցի ժամանակ:

 

Ձեր պատասխանները պետք է հստակ լինեն, այսինքն պետք է հստակ պատասխանել տրվող հարցին և քննարկվող թեմայի սահմաններից դուրս չգալ: Բայց դա չի նշանակում, որ դուք պետք է պատասխանեք միայն այո կամ ոչ: Դուք պետք է նախօրոք այնպես պատրաստվեք, որ ոչ մի հարց հանկարծակի չլինի: Բայց և պետք չէ պատասխանել անգիր արած: Եվ իբրև վերջաբան ձեզ խորհուրդ փորձառու հարցաքննող Դիանա Բերկից` “Կան պատասխաններ, որոնք կրկնվում են միլլիոն անգամ, օրինակ, Ես շատ շփվող եմ կամ Ես կուզեի աշխատել այնտեղ, որտեղ աճի հնարավորություն կա: Անգամ եթե դրանք ճշմարիտ են ձեր դեպքում, աշխատեք պատասխաններն այլ կերպ ձևակերպել”:

 

Կարդացեք նաև Ինչպես դիմել աշխատանքի` ռեզյումե և

Ինչպես դիմել աշխատանքի` նամակագրություն



Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հեռ.` (094) 00-37-17, Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park