- Ռեզյումեն կազմելու ժամանակ հետևեք ընտրողականության սկզբունքին: Ռեզյումեի համար ինֆորմացիան պետք է ընտրել`ելնելով նրա նպատակներից: Այլ կերպ ասած, ռեզյումեի մեջ պետք է ներառել Ձեր փորձի նկարագրման հենց այն կետերը, որոնք նշանակալի են տվյալ աշխատանքի համար: Օրինակ, եթե դուք զբաղվել եք գիտական աշխատանքով և միաժամանակ խորհրդատվությամբ, առևտրային ոլորտում աշխատանք ստանալուն ուղղված ռեզյումեի մեջ չարժե նկարագրել ձեր գիտական հաջողությունները և բերել գիտական աշխատանքների ցուցակ, ավելի լավ է թվարկել խորհրդատվական գործունեության ընթացքում ստացած կոնկրետ հմտություններն ու գիտելիքները:
- Հաջողված ռեզյումեն կարող է հարցազրույցի, այսինքն` գործատուի կամ նրա ներկայացուցչի հետ հանդիպման առիթ դառնալ, բայց դեռ չի երաշխավորում աշխատանքի ստանալը: Ձեր նպատակն է, որ ընթերցողը ցանկանա հանդիպել ձեր հետ անձամբ:
Ռեզյումեն կազմված է հետևյալ բաժիններից`
Ձեր անունը, նկարը, հասցեն, հեռախոսահամարը:
Աշխատանքային փորձը հակադիր ժամանակաբանական կարգով (սկզբից նշվում է վերջին աշխատանքային վայրը): Դա հիմնական մասն է: Նշեք աշխատանքի սկզբի և ավարտի ժամանակահատվածները, կազմակերպության անվանումը, պաշտոնները (դրանք կարող են մի քանիսը լինել, եթե ձեր կարիերան հաջողությամբ է զարգացել), և համառոտ նկարագրեք պաշտոնական պարտականություններն ու արտադրական ձեռքբերումները, եթե այդպիսիք եղել են: Ձեռքբերումների նկարագրության ժամանակ օգտագործեք շարժման բայեր, ինչպիսին են զարգացրել եմ, տնտեսել եմ, ավելացրել կամ պակասեցրել:
Կրթությունը (որքան շատ ժամանակ է անցել ուսումնական հաստատության ավարտից, այդքան քիչ տեղ այդ կետը պետք է զբաղեցնի ռեզյումեում: Բայց շրջանավարտների և ուսանողների համար այդ կետը պետք է լինի նախորդից առաջ, քանզի աշխատանքային փորձը, եթե անգամ կա, այս դեպքում քիչ նշանակալի է: Կարելի է տեղեկացնել պարգևատրումների մասին, նշել ձեր նպատակներին համապատասխանող ուսումնասիրված գիտակարգերի մասին):
Լրացուցիչ տեղեկատվություն. Օտար լեզուների և համակարգչի իմացություն, վարորդական իրավունքի առկայություն, մասնագիտական կազմակերպություններում անդամակցություն և այլն: (հոբբին արժե նշել միայն այն դեպքում, եթե այն սերտորեն կապված է ցանկալի աշխատանքի հետ): Այդ ամենը պետք է նշվի առանձին կետերով:
Ռեզյումեի օրինակ
Անուն, ազգանուն, հայրանուն____
Հասցե ______
Էլ. Հասցե (e-mail)_______
Հեռախոսահամար _______
Վարորդական իրավունքի առկայություն___
Կրթություն (նշեք տարեթիվը, բուհի անվանումը, մասնագիտացումը, ստացած կոչումը)___
Աշխատանքային փորձ (նշեք ժամկետը, պաշտոնը, կազմակերպությունը, պարտականությունները զբաղեցրած պաշտոնի ներքո)_____
Լեզուների իմացություն (օրինակ, հայերեն`գերազանց, անգլերեն`լավ)____
Համակարգչի իմացություն (օրինակ, տիրապետում եմ…(նշել ծրագրերը) համակարգչային ծրագրերին)__ Հմտություններ______
Անդամակցություն______
Հոբբի_____
Այլ տեղեկատվություն_______
Եվ ի լրացում` ռեզյումեի ձևակերպման 15 կանոն.
1. Ռեզյումեն պետք է ունենա վառ արտահայտված կառուցվածք և վերարտադրման պարզ լեզու: Գործատուն պետք է մինիմալ ժամանակ ծախսի ռեզյումեն գնահատելու և ըստ դրա որոշում կայացնելու համար: Տեքստում պետք է աչքի ընկնեն ձեր հիմնական կարողությունները, հմտությունները, ձեռքբերումներն ու փորձը:
2. Ռեզյումեն պետք է ճիշտ ձևավորված լինի: Նրա ընթերցման ժամանակ ուշադրությունը չպետք է շեղվի: Անհրաժեշտ է ճիշտ բացթողումներ անել, հավասար լուսանցքներ, չչարաշահել պարբերություները: Ավելի լավ է ռեզյումեն տպել լազերային տպիչով, այդպես ձեր տեքստն ավելի ներկայանալի վայելուչ տեսք կունենա:
3. Ռեզյումեն պետք է համառոտ լինի: Օպտիմալ ծավալը` 1 էջ: Աշխատանքային փորձի նկարագրության ժամանակ սահմանափակվեք վերջին 5-7 տարիներով: Արտահայտեք ձեր միտքը գրագետ, խուսափեք երկրորդական դետալներից:
4. Ռեզյումեն պետք է մտածված լինի: Նրա բովանդակությունը պետք է ամբողջովին համապատասխանի ցանկալի աշխատանքի ուղղվածությանը: Եթե դուք կարող եք մի քանի պաշտոն զբաղեցնել, ուղարկեք մի քանի համապատասխան ռեզյումեներ:
5. Ռեզյումեն պետք է ապացուցող լինի: Բերեք ձեր վերջին աշխատանքի արդյունքները, օգտագործելով թվեր և տոկոսներ, ցուցադրեք ձեր գործունեության իրական արդյունքը:
6. Ռեզյումեն պետք է հստակ լինի: Խուսափեք ավելորդ նկարագրություններից:
7. Ռեզյումեն պետք է կոկիկ լինի: Նշելով ձեր դրական փորձը`մի մեծաբանեք ու պարծեցեք:
8. Ռեզյումեն պետք է արտաքնապես գրավիչ լինի: Օգտագործեք որակյալ սպիտակ թուղթ: Շրիֆտը պետք է լավ ընթեռնելի լինի, որպես կանոն, 12-14 տառատեսակով:
9. Ռեզյումեն պետք է հասարակ լինի: Մի տարվեք գրագիկական նկարներով, շրջանակներով, սխեմաներով և այլն: Ոչ մի դեպքում մի բարդացրեք տեքստը հապավումներով, որոնք, իմիջիայլոց, կարող են հայտնի չլինել գործատուին: Ամբողջությամբ գրեք դպրոցի, բուհի անվանումներն ու հասցեն:
10. Ռեզյումեն պետք է եռանդուն լինի: Բնութագրելով ձեր փորձը օգտագործեք գործողության բայեր` կազմակերպեցի, լուծեցի և այլն:
11. Ռեզյումեն պետք է կոռեկտ լինի: Օգտագործեք կարճ արտահայտություններ, մի տարվեք երկար բառակապակցություններով: Եթե անհրաժեշտ է լինում օգտագործել հատուկ տեխնիկական տերմիններ, հոգ տարեք, որ դրանք հասկանալի լինեն ոչ մասնագետներին:
12. Ռեզյումեն պետք է անթերի լինի: Մի վստահեք համակարգչային խմբագրին:, Սխալների և երկիմաստության բացակայության մեջ համոզվելու համար անպայման բարձր ընթերցեք ռեզյումեի տեքստը գրելուց հետո:
13. Ռեզյումեն պետք է ընթեռնելի լինի: Հիշեք, որ դժվարընթեռնելի ռեզյումեն այդպես էլ անավարտ է մնում և ուշադրության չի արժանանում:
14. Ռեզյումեն պետք է պաշտոնական լինի: Մի բեռնեք այն անձնական բնույթի տվյալներով, մասնավորապես` բարեկամների, ձեր քաշի, հասակի, առողջության մասին տեղեկատվությամբ: Պարտադիր չէ ռեզյումեի մեջ ներառել նկարը (բացի այն դեպքերից, երբ դա պահանջում է գործատուն):
15. Ռեզյումեն պետք է ավարտուն լինի: Գործատուները լավ հասկանում են, որ եթե նրանք պահանջեն հանձնարարական, դուք դրանք կներկայացնեք: Այդ պատճառով ռեզյումեի վերջում մի գրեք «հանձնարարականները կցված են»:
Կարդացեք նաև Ինչպես դիմել աշխատանքի` նամակագրություն