Համացանցն այսօր հանդիսանում է աշխատանքի փնտրման առավել արդյունավետ և հասանելի միջոցներից մեկը: Այդ մասին վկայում է և աշխատանքի փնտրմանը նվիրված կայքերի անընդհատ աճող թիվը: Աշխատանքի փնտրման յուրաքանչյուր կայք կառաջարկի ձեզ ձևակերպել ռեզյումեն հենց իրենց մոտ: Համակարգն ամենուր նույնն է` դատարկ տողերի մեջ դուք գրանցում եք ձեր տվյալները, կրթությունը, աշխատանքային փորձը, լեզուների իմացությունը, ինչ գործունեություն եք փնտրում, ինչ գրաֆիկով և, իհարկե, ինչ աշխատավարձի ակնկալիքով: Այնուհետև ռեզյումեն հնարավոր կլինի պահպանել համակարգչի վրա (եթե ,օրինակ, դուք որոշեք դիմել ընկերություն, ձեզ կխնդրեն ուղարկել նամակով ռեզյումե) , կամ տպել այն` հարցազրույցին վերցնելու համար:
Որոշ ծառայություններ թույլատրում են բեռնել կայք պատրաստի ռեզյումե: Աշխատանքը կարելի է փնտրել հենց ընկերությունների կայքերում: Կան իհարկե կայքեր, որտեղ կարելի է գտնել միայն հաստիքի հայտարարությունը, իսկ ռեզյումեն և/կամ ուղեկից նամակը անհրաժեշտ է լինում ուղարկել նշված էլեկտրոնային հասցեով և/կամ զանգահարել հեռախոսահամարով: Այդ դեպքում նպատակահարմար է ուղարկել ռեզյումեն ուղեկից նամակի հետ, այնուհետև զանգահարել և հարցնել ստացել են արդյոք ձեր նամակը: Ընդ որում կարելի է խելացի հարց տալ հիշվելու համար: Խելացի հարցը բարդ գործ է, եթե վստահ չեք, որ ձեր հարցը ձեր մասին լավագույն տպավորությունը կթողնի, ապա ավելի լավ է մի տվեք այն:
Ուղեկից նամակի գրման կանոնները
Ուղեկից նամակը նախատեսված է ռեզյումեի աջակցության համար, և արդեն դրա համար այստեղ բարդ դարձվածքները տեղի չեն: Պարզությունը (իհարկե արտաքին) ահա կատարյալը: Զուգահեռ անհրաժեշտ է ստուգել, որ ռեզյումեի և ուղեկից նամակի բովանդակության մեջ տարաձայնություն չլինի, նման վրիպումները լավ տպավորություն չեն թողնում գործատուի վրա, անգամ եթե նա ենթադրում է, որ դուք դրանք ակամա եք թույլ տվել: Ուղեկցող նամակը պետք է պարունակի որքան հնարավոր է քիչ գլուխկոտրուկներ հասցեատիրոջ համար: Անթուլատրելի են կրճատումներն ու պայմանական նշումները: Եթե դուք աննշան սխալ եք թույլ տվել կոորդինատների գրման դեպքում (անվանման, հապավման, բաժնի, դեմքի, ում հասցեագրված է ռեզյումեն), նամակն ամենայն հավանականությամբ կկորի: Կադրերի բաժնի աշխատակիցներն ու ընկերությունների ղեկավարությունը հիվանդագին են վերաբերվում նման դեպքերին:
Եթե դուք գրում եք նամակի տեքստում “Պարոն, տիկին, ընկերներ” կամ օրինակ “Նրան, ով զբաղվում է այս գործով”, պատասխանի մի սպասեք: Բնականաբար, չի թուլատրվում նույնպես գործատուին անունով դիմելը: Աշխատանք փնտրողը դեռ օտար մարդ է, նա չպետք է այդպես դիմի ղեկավարին: Այդպես էլ էլեկտրոնային հաղորդակցության ձևերի արտաքին պարզությունը կարող է չար կատակ խաղալ նրանց հետ, ով իջեցնում է նամակի ոճը: Այստեղ, որպես կանոն, ուղեկից նամակ որպես առանձին փաստաթուղթ չեն ուղարկում, բայց ռեզյումեից առաջ տեքստ են գրում: Օրինակ` “Ողջույն, ահա իմ ռեզյումեն: Հուսով եմ մինչ հանդիպում”: Սա առնվազն անպատասխանատվություն է, քանզի դուք ընդհանրապես չգիտեք, թե ով և ինչպես է գնահատելու ձեր ռեզյումեն: Պաշտոնական դեմքին ցանկացած դիմումը պետք է լինի բավականին խիստ և չպարունակի որևէ կատակի անգամ ակնարկ: Ուղեկից նամակը լավ միջոց է տարբերվել աշխատանք փնտրողների ընդհանուր մասսայի ֆոնի վրա և ցույց տալ, որ դուք բավականաչափ տիրապետում եք գործնական շփման էթիկետին: Այժմ առավելությունը նրանց կողմն է, ովքեր գրում են ուղեկից նամակներ: Դա այդքան էլ բարդ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքին: Պարզապես մինչև ռեզյումեի ուղարկելը նշված հասցեով, դուք դիմում եք գրում հետաքրքրվող դեմքին, դրանով ցույց տալով, որ դիմում եք ոչ թե ում պատահի, այլ հենց այդ գործատուին: Մի մոռացեք, որ նա նույնպես հետաքրքրված է ձեզանում, ինչպես և դուք նրանում, չէ որ նրան աշխատող է պետք, որը որոշակի գումարով կլուծի նրա ընկերությունում ծագած խնդիրը: Խնդրեք նրան ուշադրություն դարձնել ձեր ռեզյումեի վրա և աշխատեք ապացուցել, որ իրավամբ կարող եք հավակնել թափուր պաշտոնին: Նշեք ձեր ռեալ ձեռքբերումները: Ուղեկցող նամակի վերջում կարելի համառոտ շնորհակալություն արտահայտել ձեր թեկնածության հանդեպ հետաքրքրության համար:
Ուղեկցող նամակի օրինակ
Բարև Ձեզ, հարգելի (ընկերության ղեկավարի անունը): Իմ անունը (անվանեք ձեր անուն, ազգանունը): Ես մասնագետ եմ (ձեր գործունեության ոլորտը) ոլորտում: Ունեմ մասնագիտական կրթություն և աշխատանքային փորձ տվյալ ուղղությամբ ___տարի: Գրում եմ Ձեզ Ձեր ընկերությունում հնարավոր աշխատանքի նպատակով, պաշտոնում, կապված (թվարկեք ցանկալի ֆունկցիոնալ պարտականությունները, միայն շատ համառոտ, սկսած ընկերության ներսում ձեր գործունեության նպատակից, վերջացնելով այն ձեռքբերման միջոցներով): Ձեր ընկերությունն ինձ հարգանք է ներշնչում/հետաքրքիր է (թվարկեք ընկերության արժանիքները, ինչ ձեզ հայտնի է, օրինակ, մրցունակաունակություն, հեղինակություն, առաջնորդության ձգտում, լավ համբավ, աշխատակիցների մասին հոգատարություն, արտադրվող ապրանքի որակ և շատ ավելին): Այդպիսի կառուցվածքում ես կցանկանայի զարգացնել մասնագիտական հմտությունները, օգուտ բերելով ընկերությանը: Ես կարող եմ օգտակար լինել (բացատրեք, թե ինչ օգուտ դուք ռեալ կարող եք բերել ընկերությանը, ինչ օգուտ կունենա գործատուն: Օրինակ, կարող եմ կազմակերպել որակյալ վաճառահանության կառուցվածք, ներդնել ֆինանսական սխեմա, ապահովել տեղեկատվության անվտանգություն, ներգրավել լրացուցիչ հաճախորդների և այլն): Այդ պատճառով խնդրում եմ նայել իմ ռեզյումեն և հետաքրքրության դեպքում նշանակել հարցազրույցի ժամը: Հեռ. _______ Հարգանքներով` (ազգանուն, անուն):
Տարբերակ II
Բարև Ձեզ, հարգելի (անուն, ազգանուն): Իմ անունը (ներկայացեք): Ինձ հետաքրքրեց (հաստիքի անվանումը) հաստիքը : Դիտարկելով նշված պահանջները, ես եկա այն եզրակացության, որ կարող եմ համապատասխանել այդ պաշտոնին, քանզի (թվարկեք ապացույցներ, օրինակ, փորձի առկայություն, մասնագիտական կրթություն և այլն): Մանրամասն ծանոթանալով Ձեր կազմակերպության կայքի հետ, ես գնահատեցի (թվարկեք ընկերության արժանիքները և իրենց մոտ աշխատել ցանկանալու պատճառները): Ես կցանկանայի կիրառել իմ փորձն ու գիտելիքները հենց այսպիսի համակարգում: Այդ պատճառով խնդրում եմ նայել իմ ռեզյումեն և հետաքրքրության դեպքում նշանակել հարցազրույցի ժամ: Հեռ. ____ Հարգանքով և փոխշահավետ համագործակցության հույսով (ազգանուն, անուն):
Ուղեկից նամակը E-mail-ով ուղարկելու դեպքում նամակի թեմայում անհրաժեշտ է նշել` “Թափուր աշխատատեղի ռեզյումե”(աշխատատեղի անվանումը): Տեղադրեք ձեր ուղեկից նամակը: Իսկ ռեզյումեն անհրաժեշտ է կցել նամակին: Ուշադրություն դարձրեք ընդհանրապես կցված ֆայլերի վերաբերյալ գործատուների պահանջներին: Եթե գործատուն նախօրոք նշել է, որ կցված ֆայլերով նամակները չեն զննվելու, ապա տեղադրեք ռեզյումեի տեքստը անմիջապես ուղեկից նամակից հետո: Նամակի մեջ անպայման նշեք, թե ինչ ֆայլեր են կցված նամակին: Անպայման ստեղծեք e-mail ձեր անվանատառերով, օրինակ anna.markosyan@gmail.com, a.markosyan@hotmail.com, anna.m@yahoo.com: Պետք չէ նամակ ուղարկել այնպիսի e-mail հասցեներից, ինչպես kotik20@gmail.com, princessa87@hotmail.com, taxtsotgisher19@yahoo.com և այլն: Դա առաջին հերթին կվկայի ձեր անլրջության մասին: Հուսանք, որ հոդվածն օգտակար էր:
Հաջողություն Ձեզ աշխատանքի փնտրման հարցում: