Օգտակար նյութեր
Find us on FacebookFollow us on TwitterFollow us on WordPressFollow us on LiveJournalFollow us on Odnoklassniki.ruFollow us on MyHayastan
Diplom.am
Որոնում
Հարցում
Ո՞ր տարիքային խմբին եք պատկանում
Գովազդ

Օգնական


Օգտակար նյութեր ուսանողների համար



Ամերիկյան համալսարաններ` Յելի համալսարան (շարունակություն)

Ամերիկյան համալսարաններ` Յելի համալսարան (շարունակություն)

Ընդունելության պայմանները Ասպիրանտուրա կամ մագիստրատուրա  Հումանիտար և բնական գիտություններ ուղղություններով ընդունվողների համար` 
• GRE , TOEFL և/կամ IELTS թեստերի արդյունքներ, մենեջմենթի ֆակուլտետ ընդունվողների համար անհրաժեշտ է անցնել նաև GMAT թեստը: Բակալավրիատի ծրագրերով ընդունվողների համար` 
• Հասունության վկայական (գնահատականներով)
• Ընդունելության հայտ Common Application նմուշի (այն կարելի է լրացնել https://app.commonapp.org կայքում) 
• Անհրաժեշտ են նույնպես SAT I , SAT II-ի երեք թեստի կամ ACT թեստերի արդյունքները 
• TOEFL-ի արդյունքները 250 բալից ոչ պակաս 
• Անհրաժեշտ է լրացնել International Student Supplement հավելվածը 
• Երկու հանձնարարական նամակ երկու տարբեր առարկաների ուսուցիչների կողմից 
• Ուսման վերջին տարվա համար գնահատականների ցանկ ըստ կիսամյակների Պրոֆեսիոնալ դպրոցներից մեկը ընդունվողների համար (մագիստրոսական և դոկտորական ծրագրեր) 
• Համապատասխան բնագավառում բակալավրի աստիճան 
• GRE կամ GMAT, LSAT, ինչպես նաև TOEFL թեստերի արդյունքներ: Հանձնարարական նամակները պարտադիր չեն, բայց ցանկալի են: 
• Առանձին ֆակուլտետներ կարող են պահանջել լրացուցիչ թեստերի անցկացում: 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 
• Բակալավրիատի ծրագրեր` մինչև դեկտեմբերի 31-ը 
• Մագիստրոսական ծրագրեր և ասպիրանտուրա` 
• Կենսաբանության և կենսաբժշկության ֆակուլտետ` դեկտեմբերի 7 
• Տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության, համաճարակաբանության և առողջապահության, քաղաքագիտության և հոգեբանության ֆակուլտետներ` դեկտեմբերի 15 
• Բոլոր մնացած ֆակուլտետները` հունվարի 2: 

Կենսապայմաններ 

Ընդունվելուց հետո ուսանողներին բաշխում են 12 քոլեջ-հանրակացարաններից մեկը, որոնցից յուրաքանչյուրն ունի ամենատարբեր հարմարավետությունները` գրադարաններից մինչև սպորտդահլիճներ: Բայց քանզի բոլոր ցանկացողներին քոլեջներն ի վիճակի չեն ընդունել, դրանք նախատեսված են ասպիրանտների և պրոֆեսիոնալ դպրոց ընդունվողների համար, կան նաև բնակության այլ տարբերակներ` համալսարանին պատկանող թաղամասերում կամ հանրակացարանում:


• 3-րդ տեղը աշխարհի լավագույն համալսարանների ցուցակում (THE-QS World University Rankings 2009) 
• Ժամանակակից կամպուս քաղաքի կենտրոնում անհրաժեշտ ենթակառուցվածքով (ներառյալ գոլֆի և ձիավարության դաշտերը, բնական այգին) 
• 11500 ուսանող աշխարհի 120 երկրից (15% արտասահմանցիներ) 
• Բարձրորակ ուսում և գիտական հետազոտություններ 
• Աշխարհի լավագույն համալսարաններից մեկը հումանիտար գիտությունների և արվեստի բնագավառում 
• Բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների մոտ 90%-ը ստանում է ֆինանսական օգնություն, որը ծածկում է ուսման վարձի զգալի մասը 
• Ակտիվ սոցիալական կյանք (200-ից ավել ուսանողական ակումբներ, հասարակություններ և կազմակերպություններ) 
• Սպորտային, ստեղծագործական պարապմունքների և արտադասընթացային ակադեմիական միջոցառումների լայն ընտրություն 
• Գիտական գրանտեր ստանալու հնարավորություն 
• Համալսարանի շրջանավարտների թվում շատ երկրների(ԱՄՆ, Ֆիլիպիններ, Գերմանիա, Մեքսիկա) ղեկավարներ են, հայտնի գիտնականներ, բիզնեսմեններ և նկարիչներ: 

Յելի MBA` ապագայի մեջ ներդրված միջոցներ 

Չնայած որ ուսումն այստեղ ինքնին հեղինակավոր գործ է, Յելի համալսարանի ամենահեղինակավոր պրոֆեսիոնալ դպրոցներից մեկում `Մենեջմենթի դպրոցում ակադեմիական աստիճան ստանալը ոչ մեկ տասնյակ երիտասարդ մարդկանց երազանքն է : Եվ ոչ միայն այն պատճառով, որ այնտեղի ուսումը բավարարում է ինքնասիրությունը: Առաջին հերթին, Յելի Մենեջմենթի դպրոցը կրթության բարձր որակ է, վստահ սկիզբ մեծ բիզնեսի աշխարհ: Պատահական չէ, որ այնտեղ սովորել է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ամբողջ աշխարհի պետությունների գործնական էլիտան: 

Համալսարանը հնագույն ժամանակներից հայտնի է որպես բարձրագույն կառավարական ողի կադրերի դարբնոց: Մենեջմենթի դպրոցում ուսման համար օգտագործում են բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները: Հետաքրքիր է, որ ուսանողները պարտադիր պետք է ունենան պորտատիվ(դյուրակիր) համակարգիչներ: Իսկ եթե ունկնդիրները չունեն դրանք կամ ինչ-որ մեկը ուզում է լավացնել նոուտբուքի հատկորոշիչները, ապա յուրաքանչյուրը կարող է հավակնել ֆինանսական օգնությանը 2 հազ. դոլար չափով: Ընդհանուր չտարբերվելով այլ բիզնես ծրագրերից, Յելի MBA-ին հատուկ է ժամանակով ստուգված ուսման որակը, ընդունելության ժամանակ բարձր մրցակցությունը և բարձր ուսման վարձը: Պետք է նշել, որ GMAT ընդունելության քննության միջին բալը կազմում է 696: Յելի համալսարանի մենեջմենթի դպրոցում ներկայացված են MBA երկու ծրագրեր` կառավարական և ստանդարտ: Եթե առաջինը հաշվարկված է բժշկության ոլորտում աշխատող կազմավորված միջին և բարձրագույն ողի պրոֆեսիոնալների համար, ապա երկրորդը կողմնորոշված է կարիերայի սանդուղքի տարբեր աստիճաններում գտնվող կառավարիչների ամենալայն շրջանի վրա: Բոլոր առարկաներն այստեղ դասավանդվում են համաշխարհային մաշտաբով: MBA-ի նախապատրաստման ժամանակ ուսանողները հնարավորություն ունեն այցելելու այլ երկրներ և կապվել կառավարչական, կոմերցիոն և հումանիտար կազմակերպությունների առաջնորդների հետ: 

MBA ընդունվելու համար անգլերեն լեզվին տիրապետելու մակարդակի պահանջները բավականին բարձր են: Նրանց համար, ովքեր որ բավարար լավ չգիտեն լեզուն Յելի բիզնես դպրոցում ամբողջ տարվա ընթացքում գործում են ամերիկյան անգլերենի ծրագրեր: Դրանք նախատեսված են հենց դիմորդների և MBA ծրագրերի ուսանողների համար: Բացի այդ կուրսը հաջող անցնելուց հետո ունկնդիրներն առավելություններ են ունենում Մենեջմենթի դպրոց ընդունվելու ժամանակ: Յելի համալսարանի Մենեջմենթի դպրոցի MBA ծրագրի ուսման վարձն աշխարհում ամենաբարձրերից մեկն է համարվում: 

Միջինում մեկ տարվա վճարը կազմում է մոտ 58 հազ. ԱՄՆ դոլար, ներառյալ ուսման անմիջական վճարը, գրանցման ներդրումները, ապրուստն ու սնունդը, անձնական և տրանսպորտային ծախսերը: Ընդունվելու համար բավարար չէ ունենալ գերազանց ակադեմիական ցուցանիշներ և բարձր լիդերական պոտենցիալ: Որպեսզի Ամերիկայի ամենահեղինակավոր բուհերից մեկը բացի իր դռները ձեր առջև, դուք պետք է ունենաք բավականին մեծ դրամական միջոցներ: Հենց այդ պատճառով Յելում գործում են բազմաթիվ ծրագրեր ուսանողներին, այդ թվում և արտասահմանցի, ֆինանսական օգնության համար: Այն տրվում է նյութական կարիքի, ակադեմիական հաջողությունների կամ այլ պատճառների հիմքի վրա: Յուրաքանչյուր ուսանող կարող է հայտ ներկայացնել ֆինանսական օգնության համար: Ընդ որում տվյալ ծրագրերը նախատեսված են ինչպես որոշակի երկրների ներկայացուցիչների համար, այնպես էլ MBA բոլոր ունկնդիրների համար: Ավելին, ուսանողների մեծամասնությունը սովորում է գործատուների կամ այլ հովանավորների հաշվին:

Հետադարձ կապ` 

Հասցե The Office of International Students and Scholars, Yale University, Suite 201, 246 Church Street, New Haven, CT 06510 USA 



Բաժանորդագրություն
Գրանցեք Ձեր էլ. փոստի հասցեն՝ նորությունների մասին փոստով տեղեկանալու համար`
Գովազդ
Facebook
© 2009-2012 Դիպլոմ.am: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլ. փոստ` info@diplom.am
Կայքի պատրաստումը`Jaguar design park